Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով https://www.e-auctions.am կայքի միջոցով 28.07.2026 թ-ից մինչև 31.07.2026 թ-ը իրականացված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող՝ 02-016-0487-0709 ծածկագրով 0.55815 հա, 02-016-0487-0706 ծածկագրով 0.58554 հա, 02-016-0487-0712 ծածկագրով 1.0866 հա, 02-016-0487-0713 ծածկագրով 0.36305 հա և 02-016-0487-0707 ծածկագրով 1.7232 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերը սեփականության իրավունքով՝ 13․450․000 /տասներեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով օտարել «ԹՐԵՆԴ ՍԱԼ» ՍՊԸ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: