Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N-2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի, Արագածավան բնակավայրում գտնվող 390413 իրավունքի պետական գրանցում ստացած վկայականով Արագածոտնի մարզ, գյուղ Արագածավան, Աբովյան փողոց բնակելի տուն 3 հասցեի փոխարեն տրամադրել գույքի բաժանումից ստացված՝ առանձնացվող հատված 1 Թալին համայնք, գյուղ Արագածավան , Աբովյան փողոց 3/1 հողամաս, հատված 2 Թալին համայնք, գյուղ Արագածավան, Աբովյան փողոց 3 բնակելի տուն հասցեներ ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: