Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 173-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Սահմանել Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող, 02-016-0046-0018, 02-016-0308-0027, 02-016-0363-0003 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի հարկերի տույժերի մասով արտոնություն՝ համաձայն կից հավելվածի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։