Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու» կարգի 6-րդ կետի 9-րդ, 7-րդ կետի 10-րդ ենթակետերը, 8-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, Թալին համայնքի բնակիչների՝ սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի 04.03.2025թ.-ի N 44 կարգադրությամբ ստեղծված «Թալին համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացնող» հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի մարտի 03-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ 2470036910180001 բանկային հաշվեհամարին փոխանցել 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ` շահառուներին առողջապահական աջակցություն տրամադրելու համար։
1)Գայանե Գուրգենի Կարապետյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
2․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ, «ԱՍՏՂԻԿ» ԲԿ, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ 1570005065330200 բանկային հաշվեհամարին փոխանցել 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ շահառուներին առողջապահական աջակցություն տրամադրելու համար։
1)Գագիկ Արծրունու Համբարձումյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
3․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ 2053055510091001 բանկային հաշվեհամարին փոխանցել 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ շահառուներին առողջապահական աջակցություն տրամադրելու համար։
1)Շուշան Սեթի Խնկոյանին տրամադրել սոցիալական աջակցություն՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։