Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող, 02-016-0045-0100-ից ծածկագրով հողամասից առանձնացված 0.00559 հա բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։