Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2026 թվականի օգոստոսի 20-ին Դաշտադեմ բնակավայրում 110ԿՎ լարման օդային գծի ուղեգծի կառուցման նախագծային փոփոխությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված առաջին հանրային քննարկման արձանագրությունը և հաշվի առնելով «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրենի 14․07․2026 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ Տալ նախնական համաձայնություն «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերությանը՝ Դաշտադեմ բնակավայրի վարչական տարածքում 110ԿՎ լարման օդային գծի ուղեգծի կառուցման նախագծային փոփոխության համար։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |