Օրակարգային տասնյակ հարցերի քննարկմամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն․
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը համայնքապետարանում տրվեց խորհրդակցությամբ։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և կոմունալ ոլորտի պատասխանատուի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում վերլուծվեցին և գծագրվեցին համայնքի ընթացիկ հարցերն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, քննարկվեցին առաջիկա անելիքներն ու հետագա աշխատանքային գործունեությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին շենք-շինությունների բարեկարգման և կառուցապատման, պուրակների, հանրային տարածքների, մշակութային, կրթական և առողջապահական կենտրոնների և այլ տարածքների բարեկարգման, լուսավորության ցանցի արդիականացման, աղբահանության կազմակերպման , ճանապարհների բարեկարգման, կանաչապատման, կոմունալ, քաղաքաշինական, մշակութային և այլ տարաբնույթ թեմաների վերաբերյալ հարցեր։ Քննարկումներ ծավալվեցին առաջիկա գարնանային աշխատանքների և նախագծային աշխատանքների շուրջ։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։