Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ 34-րդ հոդվածներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախմբի պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» թիվ 190-Ա որոշմամբ հաստատված հավելված 28-ի 7-րդ գլխի «Իրավունքները և պարտականությունները բաժնում ավելացնել՝ 16-րդ կետ «Իրականացնում է գաղտնի գործավարության հետ կապված գործառույթներ»։
2.Հաստատել համայնքապետարնի աշխատակազմի 3.1-28 ծածկագրով առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը կատարված փոփոխություններով՝ համաձայն կից հավելվածի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։