Աշխատանքային խորհրդակցություն Թալինի համայնքապետարանում:
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուն։
Խորհրդակցության ընթացքում պատասխանատու անձինք հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքները, կատարվող բարեկարգումները, ընթացիկ խնդիրները, նախագծային և սուբվենցիոն աշխատանքների առաջընթացը և ապագա նախաձեռնությունները։
Քննարկումները նպատակ ունեին գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման ուղիները։
|