Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 24-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Արագածի պեռլիտի հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՊԵՐԹԱԼ» ՍՊ ընկերության տնօրենի 20․05․2025 թվականի գրությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ՊԵՐԹԱԼ» ՍՊ ընկերությանը Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտի հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |