Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 25.12.2024թ. N-01/1/08585-2024 գրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի <<Թալին համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին>> N 02-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգը շարադրելով նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2․Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 12․10․2022թ-ի «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին » N 02-Ա որոշումը։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |