Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվական մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Աննա Հովսեփի Սաֆարյանի կողմից 13 մայիս 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/1569 դիմումը, 07 մայիս 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026VAY5CY, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված մառանը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թալին համայնք ք․Թալին Ռ․Միրոյան փողոց 6/14 մառան հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0040 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 32․4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 32․4քմ արտաքին մակերեսով շինությունը՝ մառանը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Աննա Հովսեփի Սաֆարյանին գնել օրինական ճանաչված ընդհանուր 32․4քմ արտաքին մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 2418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ, իսկ 32․4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: