Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 մարտի 2023 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՔԱՂԱՔ ԹԱԼԻՆ Հ․ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ 23 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Սմբատ Մելքոնյանի կողմից 20.03.2023թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 14.03.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023YB4ZN3, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 15.03.2023թ. տրված տեխնիկական եզրակացությունը, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը, ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Սմբատ Մելքոնյանի կողմից 02-003-0088-0023 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի, ք.Թալին Հ.Շիրազի փողոց 23 բնակելի տուն հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 1310.5քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 24.87քմ արտաքին մակերեսով շինությունը՝ օժանդակ շինությունը ճանաչել օրինական գույք, որպես Սմբատ Մելքոնյանի, Ջեմմա Ավետիսյանի, Գոհար Մելքոնյանի, Լուսինե Մելքոնյանի, Սուրիկ Մելքոնյանի ընդհանուր համատեղ սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 30068 ՀՀ դրամ (երեսուն հազար վաթսունութ) ՀՀ դրամ (24,87քմ x 1209 ՀՀ դրամ):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner