Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով Գոռ Հերբերտի Մնոյանի կողմից 06 մայիս 2025թ․-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, Հերբերտ Գուրգենի Մնոյանի ժառանգներ՝ Ալվարդ Հայկի Մաքսիմովայի, Հովիկ Հերբերտի Մնոյանի, Արթուր Հերբերտի Մնոյանի և Գոռ Հերբերտի Մնոյանի ժառանգության իրավունքի վկայագրերը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Վերականգնել Թալին համայնք Գառնահովիտ բնակավայրի 02-029-0006-0019 կադաստրային ծածկագրով 0․0800 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացվան հիմքերը։
2.Սույն որոշման 1-ին կետով նշված Հերբերտ Գուրգենի Մնոյանին հատկացված 800քմ հողամասից ավել օգտագործվող 696․7քմ մակերեսով հողամասը ճանաչել, Հերբերտ Գուրգենի Մնոյանի ժառանգներ՝ Ալվարդ Հայկի Մաքսիմովայի, Հովիկ Հերբերտի Մնոյանի, Արթուր Հերբերտի Մնոյանի և Գոռ Հերբերտի Մնոյանի ընդհանուր բաժնային սեփականություն, քանի որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նշված ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
3.Վերը նշված հողամասում 1995թ․ կառուցված ընդհանուր 80քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տան նկատմամբ ճանաչել Ալվարդ Հայկի Մաքսիմովայի, Հովիկ Հերբերտի Մնոյանի, Արթուր Հերբերտի Մնոյանի և Գոռ Հերբերտի Մնոյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: