Այսօր: Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱԶԱՍՊ ՊՈՂՈՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ և 118-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման պահանջները, Հեղուշ Արամի Բաղդասարյանի ժառանգ՝ Համազասպ Պողոսի Բաղդասարյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված 16.12.2025 թ-ի դիմումը և հաշվի առնելով, որ անասնաշենքի (առաջին հորթանոցի) պահպանման և սպասարկման համար Հեղուշ Արամի Բաղդասարյանի ժառանգ՝ Համազասպ Պողոսի Բաղդասարյանին հատկցվող 0.1017 հա գյուղատնտեսական արտադրական նշանակության հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Վերականգնել ՀՀ ժողպատգամավորների Թալինի շրջանի Կաթնաղբյուրի գյուղխորհրդի գործկոմի աճուրդային հանձնաժողովի կողմից 17․10․1995 թ-ի կազմած ակտի հիման վրա՝ Հեղուշ Արամի Բաղդասարյանին օտարված և ժառանգության իրավունքով Համազասպ Պողոսի Բաղդասարյանին պատկանող՝Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայր 14-րդ փողոց, 2/1 անասնաշենք հասցեում գտնվող, 305,75 քմ ներքին մակերեսով անասնաշենքի՝ (առաջին հորթանոցի) հատկացման հիմքերը:
2.Համազասպ Պողոսի Բաղդասարյանին ժառանգության իրավունքով պատկանող անասնաշենքի (առաջին հորթանոցի) պահպանման և սպասարկման համար, 02-057-0053-0008 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,1017 հա հողամասը սեփականություն իրավունքով հատկացնել Համազասպ Պողոսի Բաղդասարյանին՝ պայմանով, որ հետագա գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրերը ներկայացնելու դեպքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner