Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Պարտիզակ բնակավայրի 1-ին փողոց 45/1 հասցեում գտնվող հանդիսությունների սրահի խոհանոցի, սանհանգույցի և ծածկի կառուցման և սենյակի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված մրցույթների և կնքված պայմանագրի արդյունքում վերը նշված աշխատանքները չեն կատարվել և կապված եղանակային պայմանների վատթարացման հետ, ղեկավարվելով ՀՀ կառավարության 04․05․2017թ-ի 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումներ գործընթացի կազմակերպման» Կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի, Պարտիզակ բնակավայրի 1-ին փողոց 45/1 հասցեում գտնվող հանդիսությունների սրահի խահանոցի, սանհանգույցի և ծածկի կառուցման և սենյակի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։