Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Գագիկ Տոնոյանի կողմից 13.09.2024թ․-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 21․07․2023թ․ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023CWHTWB, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված ավտոտնակը, 2 օժանդակ շինությունները, զուգարանը և 2 պարիսպները, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Գագիկ Տոնոյանի կողմից 02-057-0010-0047 կադաստրային ծածկագրով, Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի 3-րդ փողոց 16 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ սեփականության իրավունքով պատկանող 0․189հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 121,5քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտնակը, 2 օժանդակ շինությունները, զուգարանը և 2 պարիսպները ճանաչել օրինական գույք, որպես Գագիկ Տոնոյանի սեփականությունը:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 46049 (քառասունվեց հազար քառասունինը) ՀՀ դրամ (121,5քմ x 379)։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից: