Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով <<Էներջի Էս Ջի Էյ>> ՍՊ Ընկերության 09.03.2023թ. դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն արևային կայանի երկայնքով շահագործման և վերանորոգման համար սպասարկման գոտի անցկացնելու, ըստ ներկայացված իրադրության հատակագծի <<Էներջի Էս Ջի Էյ>> ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0400 ծածկագրով, 0,57945 հա մակերեսով հողամասերի նկատմամբ: 2.<<Էներջի Էս Ջի Էյ>> ՍՊԸ-ի հետ 20 տարի ժամկետով կնքել սերվիտուտի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 55,000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |