Այսօր: Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 սեպտեմբերի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ Ն․ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 1/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, Վարդան Գևորգի Հովհաննիսյանի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Վարդան Գևորգի Հովհաննիսյանի կողմից Թալին համայնք Ն․Սասնաշեն բնակավայր 1-ին փողոց 6-րդ փակուղի 1/1 բնակելի տուն հասցեում գտնվող, 02-074-0037-0013 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1009 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ բնակելի տունը (բնակելի տան նկուղը, 1-ին հարկը և բ/հ-ն) կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Վարդան Գևորգի Հովհաննիսյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Ն․Սասնաշեն բնակավայր 1-ին փողոց 6-րդ փակուղի 1/1 բնակելի տուն հասցեում ինքնակամ զբաղեցրած՝ 02-074-0037-0013 կադաստրային ծածկագրով 1009 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված 283․7 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ բնակելի տունը (բնակելի տան նկուղը, 1-ին հարկը և բ/հ-ն) ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Վարդան Գևորգի Հովհաննիսյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ (1000 քմ x 218)+(9 քմ x 654) = 223 886 (երկու հարյուր քսաներեք հազար ութ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ (283․7 քմ x 1893) = 537 044 (հինգ հարյուր երեսունյոթ հազար քառասունչորս) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 798 930 (յոթ հարյուր իննսունութ հազար ինը հարյուր երեսուն) ՀՀ դրամով օտարել Վարդան Գևորգի Հովհաննիսյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner