Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրակարգը. 1) Թալին համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին: (Զեկ.Մ.Ներսիսյան) 2) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 3) Թալին համայնքի Թալին քաղաքում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 4) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ. Գ.Միրզախանյան) 5) Թալին համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով մանկապարտեզների համար արտոնություններ սահմանելու մասին: (Զեկ.Լ.Ավագյան) 6) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրի գրադարանը անվանակոչելու մասին: (Զեկ. Լ.Ավագյան) 7) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Լ.Ավագյան) 8)Թալինի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 9) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 10) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին: (Զեկ. Ց.Մկրտչյան) 11) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024թ-ի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ց.Մկրտչյան) 12) Թալին համայնքի ավագանու 2023թ-ի նոյեմբերի 30-ի N 134-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ. Ա.Հարությունյան) 13) Հողերի փոխանակման մասին: (Զեկ. Պ.Թորոսյան) 14) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Սիմոնյան) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |