Թալին համայնքի ղեկավարի կողմից անցկացվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը.
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել համայնքին վերաբերող մի շարք կարևոր հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, ինչպես նաև կոմունալ ոլորտի պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացմանն առնչվող մի շարք թեմաներ: Մասնավորապես՝ կոմունալ ոլորտի ընթացիկ խնդիրները, համայնքի բյուջետային ծրագրերը, սուբվենցիաները, քաղաքաշինական և կառուցապատման աշխատանքները, առաջիկա տոների հետ կապված կազմակերպչական աշխատանքները, համայնքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված քայլերը և աշխատանքային այլ բնույթի թեմաներ։