Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 10․06․2025թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրի 02-029-0105-0110 ծածկագրի տակ գտնվող 0,64232 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 8,000 (ութ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Նարեկ Սուրենի Գևորգյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: