Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 27
 
Համար 27Ամսաթիվ 17/06/2025 10:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրԹալինի համայնքապետարանի դահլիճ, հասցեն` ք․ Թալին, Գայի 1, 1-ին հարկ
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու համայնքապետարանի ղեկավար կազմն այսօր անցկացրին աշխատանքային խորհրդակցություն համայնքի վարչական ղեկավարների հետ:
Խորհրդակցության օրակարգը բազմաբովանդակ էր և ընդգրկում էր համայնքային կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները։ Քննարկվեցին հարկերի և տուրքերի հավաքագրման ընթացիկ ցուցանիշները, աղբահանության և արտաքին լուսավորության կազմակերպման արդյունավետությունը, ջրամատակարարման համակարգերի խնդիրներն ու բարելավման ուղիները։ Բացի այդ, առանձին ուշադրության արժանացան համայնքի բնակավայրերում սոցիալական, աշխատանքային, տնտեսական, կոմունալ, ֆինանսական, գյուղատնտեսական և մշակութային բնույթի հրատապ խնդիրները։
Հատուկ ուշադրություն դարձվեց Կառավարության աջակցությամբ Թալին համայնքում կառուցվող մանկապարտեզների և դպրոցների շինարարական աշխատանքներին։ Կարևորվեց կրթական ենթակառուցվածքների բարելավումը և շինարարության ընթացքում իրականացվող հետևողական վերահսկողությունը։
Խորհրդակցության ավարտին Տավրոս Սափեյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց, որոնք միտված են օրակարգային հարցերի հասցեական և օպերատիվ լուծմանը՝ համայնքի զարգացման գործընթացն առավել կազմակերպված և արդյունավետ դարձնելու նպատակով։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner