Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2026 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՄԱՐԱԼԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրենի 23.10.2025 թվականի գրությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է
1.Տալ նախնական համաձայնություն «ՄԱՐԱԼԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությանը Արագածի պեռլիտների հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |