Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, 

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Թալին համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեն՝ Եկամուտների մասով 1335049.9 (հազ,դրամ)/վարչականբյուջե/ Եկամուտների մասով 835406.4 (հազ,դրամ)/ֆոնդային բյուջե Պահուստային ֆոնդ 150.000.0 (հազար դրամ) Ծախսերի մասով 1335049.9 (հազ,դրամ) /վարչական բյուջե / Ծախսերի մասով 1015406.4 (հազ,դրամ) /ֆոնդային բյուջե/ Պակասուրդ 180.000 (հազ,դրամ)

2.Հաստատել Թալին համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։

7.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։

8.Հաստատել համայնքի բյուջի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։

9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց որոշման նախագիծը։ Ավագանու անդամ Սարգիս Մուրադյանը հարց տվեց 44 միլիոն դրամ այլ ծառայություններ հոդվածը բացված ներկայացնելու վերաբերյալ, զեկուցողը պատասխանեց հարցին, որ այդ հոդվածում ընդգրկված են այն ծառայությունները, որոնց վերաբերյալ բյուջեում անվանական հոդվածներ չկան: Այնուհետև ավագանու անդամը հարց բարձրացրեց ներքին հսկողություն իրականացնող ծառայություն ունենալու անհրաժեշտության և դրա համար բյուջեով գումար նախատեսելու վերաբերյալ: Հարցին պատասխանեց ավագանու անդամ Ս.Մկրտչյանը, նշելով, որ այլ ծառայությունների համար նախատեսված գումարների մեջ հաշվի է առնված նաև անկախ աուդիտորական ծառայություն իրականացնելու գումարները: Մեքենա-սարքավորումների համար նախատեսված գումարի հետ կապված, դիտարկում արեց ավագանու անդամ Մ.Մնացականյանը, նշելով, որ այն շատ չնչին գումար է մեքենա-սարքավորումների նորոգման համար: Դիտարկման հետ համաձայնեցին նիստը վարողը և զեկուցողը, նշելով, որ բյուջեն նախնական է և առաջիկա փոփոխությունների ընթացքում սեփական եկամուտների ծավալները հաշվի առնելով, այդ թերությունները կշտկվեն: Ակտիվ քննարկումների արդյունքում, որոշման նախագիծը ներկայացված տեսքով դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner