Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 28-ին Կաքավաձոր բնակավայրում Կաքավաձորի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊԸ-ի տնօրենի 23․05․2024 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ԴԱՐԻ ՔԱՐ» ՍՊ ընկերությանը Կաքավաձոր վարչական բնակավայրի տարածքում Կաքավաձորի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |