Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ Ք.ԹԱԼԻՆ Ռ.ՄԻՐՈՅԱՆ ՓՈՂՈՑ 8/22 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՍՈՒՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Սուրեն Սամվելի Մանուկյանի 01 ապրիլ 2025 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սուրեն Սամվելի Մանուկյանի կողմից Թալին համայնք ք.Թալին Ռ.Միրոյան փողոց 8/22 ավտոտնակ հասցեում գտնվող 02-003-0040-0398 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 109քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Սուրեն Սամվելի Մանուկյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Ռ.Միրոյան փողոց 8/22 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0398 ծածկագրով 109քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 62․6654քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Սուրեն Սամվելի Մանուկյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 109քմ x 1221 = 133089 (մեկ հարյուր երեսուներեք հազար ութսունինը) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 62․6654քմ x 1209 = 75762 (յոթանասուհինգ հազար յոթ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`92250 (իննսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
-ընդամենը` 301101(երեք հարյուր մեկ հազար մեկ հարյուր մեկ) ՀՀ դրամով օտարել Սուրեն Սամվելի Մանուկյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner