Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարները։
Նիստի շրջանակում քննարկվեցին համայնքային նշանակության մի շարք հարցեր․ ներկայացվեցին հավաքագրումների ընթացքը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց առաջիկա տոնական միջոցառումների կազմակերպչական մանրամասներին և այլ ընթացիկ թեմաների։