Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող փողոցային լուսավորության հենասյուներով ինտերնետ կապի լարեր անցկացնելու համար մեկ հենասյունի հաշվով սահմանել ամսական վարձավճար 300 ՀՀ դրամ:
2. Հողերի կարճաժամկետ (մինչև մեկ տարի) վարձակալության տրամադրման համար սահմանել տարեկան վարձավճար 1քմ-ի հաշվով՝
ա. Բնակավայրի և այլ արտադրական նշանակության հողերի համար-15 ՀՀ դրամ, բայց մեկ հողակտորի հաշվով, անկախ չափից ոչ պակաս 20000 ՀՀ դրամից.
բ. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար 2 դրամ, բայց մեկ հողակտորի հաշվով, անկախ չափից ոչ պակաս 10000 ՀՀ դրամից.
3. Համայնքի ղեկավարին՝ հենասյուների վարձակալության պայմանագրերը կնքել մինչև հինգ տարի ժամկետով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: