«Էներջի Էս Ջի Էս» ՍՊԸ-ի կողմից Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ սաիդներ դաշտամիջյան փողոցի թիվ 1 և թիվ 3 հողամասերում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նախագծի հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային քննարկման
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2025թ. Դաշտադեմ բնակավայր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (ՀՕ-150-Ն), Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ իրականացված ծանուցման համաձայն՝ 2025 թվականի մարտի 7-ին՝ ժամը 12:00-ին Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում իրականացվեցին «Էներջի Էս Ջի Էս» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ սաիդներ դաշտամիջյան փողոցի թիվ 1 և թիվ 3 հողամասերում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նախագծի շրջակա միջացայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և գործունեության փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում:
Հանրային լսմանը ներկա էին՝ Թալինի համայնքապետարանի, Դաշտադեմ բնակավայրի ներկայացուցիչները, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետը, նախաձեռնողի ներկայացուցիչները, ազդակիր բնակավայրի բնակիչներ և այլ մասնակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ղեկավարի տեղակալը, այնուհետև հանրային լսման պատասխանատու Ա. Վարդանյանը ներկայացրեցփորձաքննականգործընթացը, օրենսդրականկարգավորումները, դիտողություններիևառաջարկություններիներկայացմանկարգըևժամկետները: Այնուհետև խոսքը փոխանցեց նախաձեռնող ընկերության ներկայացուցչին:
Նախաձեռնող ընկերության ճարտարապետը ներկայացրեց կառուցապատման տեխնիկատնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիական լուծումները:
Ա. Վարդանյանը ներկայացրեց համայնքը կամ բնակավայրը ազդակիր ճանաչվելու օրենքով սահմանված կարգը:
Թալին համայնքի ղեկավարի տեղակալը նշեց, որ հանրային լսում իրականացվել է նաև Թալի համայնքի Թալին բնակավայրում, քանի որ օդային գծի 3007մ-ից 950 մ-ը անցնում է Թալին բնակավայրի տարածքով: Սյուները տեղադրվելու են համայնքային հողերի վրա, ուղեգիծը համաձայնեցվել է համայնքի հետ:
Ա. Վարդանյանը նշեց, որ տարածաշրջանին բնորոշ հուշարձանների առատությունը հաշվի առնելով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»ՊՈԱԿ-ի կողմից տրամադրաված տարածքի ուսումնասիրության եզրակացությունը, համաձայն որի ՝ նշված տարածքում մշակութային շերտեր չկան և վերգետնյա հուշարձանների պահպանվածությունը ապահովելու համար դիտարկվող հողատարծքներում հողային աշխատանքները կատարվելու են հնագետի հսկողությամբ:
«Նովալ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրեց, որ Հաշվետվությունը կազմվել է Հայաստանում գործող տարբեր ոլորտներին առնչվող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Անդրադարձավ նաև թափոնների կազմակերպման մանրամասներին, խոսեց արևային վահանակների վնասման դեպքում դրանց վնասերծման միջոցառումներին, հորդորեց նաև բնակիչներին, որ իրենք էլ իրենց տանիքներին տեղադրված վահանակների վնասման դեպքում լինեն աչալուրջ:
Քննարկվեց երկու հողամասերի մեջտեղով անցնող գրունտային ճանապարհի, դրա պահպանման անհրաժեշտության վերաբերյալ: Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարը նշեց, որ գրունտային ճանապարհի շահագործումը բնակիչների կողմից անհրաժեշտություն չէ:
Բնակիչների կողմից հնչեցին հարցեր աշխատատեղերի, բնակիչներին պարտադիր աշխատանքի ընդունման, սոցիալական աջակցության և այլնի վերաբերյալ:
Այլ դիտողություններ և առաջարկներ չհնչեցին:
Արձանագրեց՝Ա.Վարդանյանը:
Լսումներիվարող, պատասխանատու
«Շրջակամիջավայրիվրաազդեցության
փորձաքննականկենտրոն» ՊՈԱԿ-իմասնագետ՝ Աստղիկ Վարդանյան
Նախաձեռնող՝ «ԷներջիԷՍՋԻԷՍ»ՍՊԸ