Այսօր: Երկուշաբթի, 12 Հունվարի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 358
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 05/01/2026 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կայացավ 2026 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և բաժինների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության մեկնարկին համայնքի ղեկավարը շնորհավորեց ներկաներին Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, համատեղ հաջողություններ և համայնքի զարգացմանն ուղղված նոր ձեռքբերումներ։
Քննարկվեցին համայնքի առկա խնդիրները, ընթացիկ աշխատանքների կատարման ընթացքը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Տավրոս Սափեյանը ներկայացրեց տարվա հիմնական առաջնահերթություններն ու զարգացման նոր ուղղությունները՝ ընդգծելով համակարգված աշխատանքի և պատասխանատվության կարևորությունը։
Առանձնակի ուշադրություն դարձվեց այս օրերին իրականացվող ձնամաքրման և կոմունալ ծառայությունների աշխատանքներին՝ շեշտելով բնակչության անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունը։
Թող 2026 թվականը լինի նպատակների իրագործման, արդյունավետ աշխատանքի և նոր ձեռքբերումների տարի՝ ի շահ Թալին համայնքի և նրա բնակիչների։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner