Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թալին համայնքի սեփականություն հանդիսացող Եղնիկ բնակավայրում գտնվող 02-041-0015-0011 ծածկագրով 0․1438 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-041-0015-0011-001-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) և Շղարշիկ բնակավայրում գտնվող 02-084-0012-0003 ծածկագրով 0․07858 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-084-0012-0003-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |