Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝ 
 1.Թալին համայնքի ավագանու 2023թ-ի փետրվարի 28-ի՝ <<Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին>> N 11-Ա որոշման վերնագրում՝ <<նվիրելու>> բառը փոխարինել <<նվիրաբերելու>> բառով:  2.Թալին համայնքի ավագանու 2023թ-ի փետրվարի 28-ի՝ <<Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին>> N 11-Ա որոշման 1-ին կետում ՝ <<նվիրել>> բառը փոխարինել <<նվիրաբերել>> բառով։  3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   |