Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման հավելված 2-ի դրույթներով, հիմք ընդունելով անկախ որակավորում ունեցող չափագրող՝ Էդգար Սիմոնյանի կողմից 11․08․2026 թվականին կազմված հողամասի հատակագիծը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող 02-035-0006-0008 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանների ուղղում։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։