|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 նոյեմբերի 2024 թվականի N 163-Ա |
«ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրենի 12․11․2024թ․ № 0411/24 գրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ստորգետնյա հողանցման կոնտուր, շարժական պահակակետ և հրդեհաշրջման տարա տեղադրելու համար, ըստ ներկայացված իրադրության հատակագծի «ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0224-0651 կադաստրային ծածկագրով 0,2866 հա հողամասի նկատմամբ։ 2.«ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍՊԸ-ի հետ 22 տարի ժամկետով կնքել հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 17.000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -18 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|