Համայնքի ղեկավարի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտային պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց համակարգման ներքո իրականացվող աշխատանքների ընթացքը, կատարված աշխատանքների արդյունքները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։
Համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների պատշաճ կազմակերպման, սահմանված ժամկետներում դրանց իրականացման և համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
|