Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 11․09․2006թ-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով հաստատված կարգի հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 6 թեկնածուների անուն ազգանունները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Հաստատել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջին կարգի մասնագետների 2026թ-ի սեպտեմբերի 24-ի ատեստավորման հանձնաժողովի կազմը ՝
1) Հերմինե Ղափանցյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
2) Ալինա Նալբանդյանը - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ
3) Գագիկ Միրզախանյան – Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ
4) Սպարտակ Ավետիսյան – Թալին համայնքի ղեկավարի տեղակալ
5) Սարգիս Գրիգորյան - Ավագանու անդամ
6) Մերի Գրիգորյան – Թալինի թիվ 2 մսուր մանկապարտեզի տնօրեն
2․Համայնքապետարանի աշխատակազմից լիազորված անձ նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին։