Այսօր: Երկուշաբթի, 22 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 հունիսի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ ՑԱՄԱՔԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով Հրանուշ Արտաշի Պետրոսյանի կողմից 20 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, Գեմյա Մուշեղի մարտիրոսյանի ժառանգ՝Հրանուշ Արտաշի Պետրոսյանի ժառանգության իրավունքի վկայագիրը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Թալին համայնք Ցամաքասար բնակավայր 02-107-0005-0002 կադաստրային ծածկագրով 0․4753 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Սույն որոշման 1-ին կետով նշված Գեմյա Մուշեղի Մարտիրոսյանին և Հրանուշ Արտաշի Պետրոսյանին հատկացված 4700քմ հողամասից ավել օգտագործվող 53քմ մակերեսով հողամասը ճանաչել, Հրանուշ Արտաշի Պետրոսյանի սեփականություն, քանի որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
3.Վերը նշված հողամասում 1966, 1991 և 1992 թվականներին կառուցված ընդհանուր 413․16քմ ներքին մակերեսով շինությունների (բնակելի տուն, բ/պ-ը, օժանդակ շինություն, անասնաշենք և պարիսպ) նկատմամբ ճանաչել Հրանուշ Արտաշի Պետրոսյանի սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner