Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 86-Ա
 

Զեկ. ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՍՈՒՍԻԿ ՔՈՉՈՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․կետի 2-րդ ենթակետով և Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․ N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգի»-ի 8-րդ կետի 12-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Սուսիկ Քոչոյանի 30․04․2025թ․ N 056/2041 դիմումը, համայնքի ղեկավարի 12․05․2025թ․ N101 կարգադրությամբ ստեղծված վերանորոգման աշխատանքների ծավալն ուսումնասիրող հանձնաժողովի ուսումնասիրությունը, կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունը ուսումնասիրող հանձնաժողովի 12․05․2025թ-ի եզրակացությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտենի գյուղի բնակչուհի Սուսիկ Քոչոյանը զոհվածի այրի է, հանդիսանում է երկու անչափահաս երեխաների խնամակալ, գտնվում է սոցիալապես շատ վատ վիճակում,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն, որպես սոցիալապես անապահով ընտանիք՝ Արտենի բնակավայրի բնակչուհի Սուսիկ Քոչոյանին տանիքի վերանորոգման նպատակով 300․000 (երեք հարյուր հազար) դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner