«ՍԵՐՍԵՐՇԻՆ» ՍՊ ընկերությունը հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել Թալինի համայնքապետարանի բյուջեի հանդեպ հարկ վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Թալինի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառաման և հավաքագրման բաժնի կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին ներկայացված փոխդրամիջոցի գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ վճարման հանձնարարականների «ՍԵՐՍԵՐՇԻՆ» ՍՊ ընկերությունը Թալինի համայնքապետարանի բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունն ամբողջությամբ մարել է : «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.«ՍԵՐՍԵՐՇԻՆ» ՍՊ ընկերության նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 13-ին հարուցված թիվ 1614 -Ա վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալինի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`<< Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 70-րդ, 71-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: