Հիմք ընդունելով Եղնիկ բնակավայրի հանդիսությունների սրահի պատերի ամրացման և տանիքի ջրհորդանների վերանորոգման նպատակով տարբեր տեսակի շինանյութերի ձեռքբերման անհրաժեշտությունը, կապված եղանակային պայմանների վատացման հետևանքով շենքի վթարային վիճակի հետ և ղեկավարվելով ՀՀ կառավարության 04․05․2017թ-ի 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի, Եղնիկ բնակավայրի հանդիսությունների սրահի պատերի ամրացման և տանիքի ջրհորդանների վերանորոգման նպատակով տարբեր տեսակի շինանյութերի ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։