Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 31․03․2025 թվականի N 01//02200-2025 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 25-րդ փողոց 8 հողամաս հասցեում գտնվող 02-069-0109-0019 կադաստրային ծածկագրով 0,13511 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը Մաստարա բնակավայրում բուժհաստատություն կառուցելու համար։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |