Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Արկադի Անդրանիկի Հարությունյանի կողմից 13 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/1568 դիմումը և 29 ապրիլ 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026JE2X45 և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ խանութը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Արկադի Անդրանիկի Հարությունյանի կողմից 02-003-0088-0261 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Երևանյան փողոց 12/1 հողամաս հասցեում գտնվող, իրեն՝ սեփականության իրավունքով պատկանող 0․0179 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 51․25քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութը ճանաչել օրինական գույք, որպես Արկադի Անդրանիկի Հարությունյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 123923 (մեկ հարյուր քսաներեք հազար ինը հարյուր քսաներեք) ՀՀ դրամ (51․25քմ x 2418)։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: