Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով <<Վորլդ Վիժն Հայաստան>> երեխաների պաշտպանության հիմնադրամի համակարգող Վերժինե Մկրտչյանի 17.01.2025թ. N 056/180 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն <<Վորլդ Վիժն Հայաստան>> երեխաների պաշտպանության հիմնադրամի հետ 25․12․2019 թվականին կնքված, քաղաք Թալին, Մ․Հարությունյան փողոց 13 հասցեում գտնվող 2730․7քմ մակերեսով մանկապարտեզից 158.7քմ մակերեսով տարածք <<Վորլդ Վիժն Հայաստան>> երեխաների պաշտպանության հիմնադրամի Թալինի ցերեկային կենտրոնին անհատույց օգտագործման տրամադրված պայմանագրի գործողության ժամկետը 5/հինգ/ տարով՝ մինչև 2030թ․-ի դեկտեմբերի 25-ը երկարաձգելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |