Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 121-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՅՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 20.10.2012թ-ի ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ N ՇԱԹՎ-29/214 (նախկին 14/188) «Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն»-ը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիվ N LՎ-214 Լեռնահատկացման ակտը, «ՍԻՄ» ՍՊ ընկերության տնօրենի 20․08․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0011-0021 կադաստրային ծածկագրով՝ 2,482 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՍԻՄ» ՍՊԸ-ին։
2.«ՍԻՄ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 07․06․2040 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։


Կողմ -16

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner