Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․  Թալին համայնքի ավագանին որոշում է՝  
1․Թալին համայնքի ավագանու 18․11․2022թ-ի N 22-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել փոփոխություն, կանոնադրության 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3․ Հաստատության գտնվելու վայրն է՝ մարզ Արագածոտն, համայնք Թալին, գյուղ Ն․Սասնաշեն 1-ին փողոց 4, փոստային դասիչ՝ 0513»։  2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։   |