Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Մակար Լյովայի Ղազարյանի 22 դեկտեմբեր 2023 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Մակար Լյովայի Ղազարյանի կողմից Թալին համայնք ք.Թալին Ռ.Միրոյան փողոց 6/26 ավտոտնակ հասցեում գտնվող 02-003-0040-0360 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 84․9քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Կառուցապատող Մակար Լյովայի Ղազարյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Ռ.Միրոյան փողոց 6/26 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0360 ծածկագրով 84․9քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 84․9քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Մակար Լյովայի Ղազարյանի սեփականություն և -հողի արժեքը՝ 84․9քմ x 1221 = 103663 (մեկ հարյուր երեք հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ: -շինության արժեքը՝ 84․9քմ x 1209 = 102644 (մեկ հարյուր երկու հազար վեց հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ, -ընդամենը` 244307 (երկու հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր յոթ) ՀՀ դրամով օտարել Մակար Լյովայի Ղազարյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից