Այսօր: Կիրակի, 2 Օգոստոսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2658
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հուլիսի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՉՈՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 23.07.2026թ.-ի N 123–Ա որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալին համայնքի սեփականություն հանդիսացող / հիմք N 1909202502-0076 սեփ. վկայական/ Դաշտադեմ բնակավայրի 4-րդ փողոցի 8 հանրակացարան հասցեում գտնվող 500․9 քմ մակերեսով շինության տեխնիկական վիճակը` ըստ «ԼՈՒՍԱԳԱՆՁ» ՍՊԸ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացության, գնահատվում է անբավարար, վնասվածության մակարդակը ըստ գործող ՀՀ ՇՆ 20․04-2020 նորմերի և հետազոտության չափորոշիչների դասվում է IV աստիճանի, կառույցը պիտանի չէ շահագործման և ենթակա է ամբողջական ապամոնտաժման, ուստի

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1.Ապամոնտաժել Թալին համայնքի սեփականություն հանդիսացող / հիմք N 1909202502-0076 սեփ. վկայական/ Դաշտադեմ բնակավայրի 4-րդ փողոցի 8 հանրակացարան հասցեում գտնվող 500․9 քմ մակերեսով շինությունը։
2.Թալին համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գագիկ Միրզախանյանին՝ համայնքային միջոցների հաշվին ապահովել սույն որոշման կատարումը 45 աշխատանքային օրում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner