Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 2026 թվականի հուլիսի 22-ի թիվ 01/5․1/04553-2026 գրությունը և Թալին համայնքի ավագանու 08.09.2026թ. N 127-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0207-0057 ծածկագրով 0,5884 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերի:
2.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3.Սույն որոշում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։