Թալինի համայնքապետարանում քննարկվել են ամանորյա նախապատրաստական ծրագրերը և համայնքային նշանակության տարաբնույթ հարցեր․
Այսօր Թալինի համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում ներառված էին մի շարք կարևոր համայնքային հարցեր: Խորհրդակցությունը նախագահում էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարներ։
Անդրադարձ է կատարվել համայնքի ենթակառուցվածքների զարգացման և ընթացիկ խնդիրների լուծման ծրագրերին: Քննարկվել են համայնքի մանկապարտեզներում առկա պայմանների բարելավման հնարավորությունները՝ երեխաների համար ապահով և կրթական միջավայր ստեղծելու նպատակով: Մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքի և կահավորման վերաբերյալ քննարկվել են մանրամասներ։
Ներկայացվել է համայնքի ամանորյա զարդարանքների և միջոցառումների կազմակերպման ծրագիրը: Քննարկվել են նաև ձմեռային աշխատանքների հետ կապված կոմունալ տարաբնույթ աշխատանքները։ Խորհրդակցության շրջանակներում ներկաները անդրադարձ են կատարել նաև համայնքի բնակավայրերում ընթացող աշխատանքներին, ընթացիկ հարցերին և խնդիրներին։
Խորհրդակցությունը եզրափակվել է հանձնարարականներով և առաջարկություններով՝ սահմանելով առաջիկա աշխատանքների մանրամասն ծրագրային ուղղությունները:
|